Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչներն Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղում հանդիպեցին մերձավանցիներին

14.04.2024

Ապրիլի 14-ին Փարաքար համայնքի Մերձավան գյուղում մարզպետ Դավիթ Խուդաթյանը, ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը համայնքի և մարզպետի աշխատակազմի ղեկավար անձնակազմի հետ հանդիպել են մերձավանցիներին` քննարկելու համայնքին և մարզին առնչվող հարցեր:

Հանդիպման ընթացքում ՀՀ գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչները բնակիչներին ներկայացրեցին Փարաքար համայնքում իրականացված և ընթացքում գտնվող աշխատանքները, պատասխանեցին բնակիչների հարցերին, իսկ հանդիպման ավարտին այցելեցին Մերձավանի նորակառույց Երիտասարդական թաղամաս, զրուցեցին բնակիչների հետ, քննարկեցին թաղամասին վերաբերող կարևոր հարցեր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 17:05:58