Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Դավիթ Խուդաթյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը
15.04.2024
Արմավիրի մարզպետի աշխատակազմում մարզպետ Դավիթ Խուդաթյանի գլխավորությամբ անցկացվեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը՝ աշխատակազմի ոլորտային ղեկավարների մասնակցությամբ:
Խորհրդակցության ընթացքում ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրեցին իրենց ոլորտներում նախորդ շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքները, ընթացիկ շաբաթվա անելիքները։
Անդրադարձ կատարվեց գյուղապահովագրական ծրագրերն, դրանց կազմակերպման գործընթացներին, համայնքներում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին, շինարարական աշխատանքների որակով և սահմանված ժամկետում իրականացման հսկողությանը, ինչպես նաև մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ գործող ուսումնական հաստատություններում իրականցվող վերահսկողությանը:
Խորհրդակցության ժամանակ քննարկվեց համայնքային ծրագրերի իրականացմանն առնչվող մի շարք այլ հարցեր ևս, տրվեցին նոր հանձնարարականներ: