Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Էջմիածին քաղաքում մարզպետ Դավիթ Խուդաթյանի գլխավորությամբ տեղի ունեցավ քաղաքացիների ընդունելություն

15.04.2024

Էջմիածին քաղաքում Վաղարշապատ համայնքի ղեկավարին փոխարինող, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արսեն Պետրոսյանի, մարզպետի տեղակալ Խաչատուր Մկրտչյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային ղեկավարների հետ այսօր Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն անցկացրեց քաղաքացիների ընդունելություն:

Քաղաքացիների կողմից բարձրացված հարցերն առնչվել էին աշխատանքի ապահովմանը, սոցիալական ոլորտին, համայնքին վերաբերող այլ հարցերի:

Քաղաքացիների ընդունելության ընթացքում ներկայացված հարցերի հետագա համակողմանի ուսումնասիրման նպատակով հանձնարարականներ տրվեցին աշխատակազմի ստորաբաժանումների պատասխանատուներին՝ սեղմ ժամկետներում ուսումնասիրել բարձրացված խնդիրները և քաղաքացիներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-04 17:57:42