Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մարզպետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել աշխատակազմի պատասխանատուների և մարզի համայնքների ղեկավարների մասնակցությամբ

16.04.2024

Այսօր Արմավիրի մարզպետի աշխատակազմում մարզի համայնքների ղեկավարների և մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ մարզպետ Դավիթ Խուդաթյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվեց մարզի համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքը:

Քննարկման ժամանակ անդրադարձ կատարվեց նաև Արմավիրի մարզի 8 համայնքների կողմից 2024 թվականի առաջին եռամսյակի ընթացքում սեփական եկամուտների հավաքագրման գործընթացին, որով սեփական եկամուտների հավաքագրումները 2023 թվականի համեմատ աճել են 160 մլն 970․0 հազար ՀՀ դրամով կամ 13.4 %-ով։

ննարկվեցին աշխատանքային այլ հարցեր ևս:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:53:41