Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանի շնորհավորանքի ուղերձը՝ Ոստիկանության աշխատողի օրվա առթիվ
16.04.2024

Հայաստանի Հանրապետության ոստիկանության հարգելի՛ ծառայողներ,
Ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ ձեր մասնագիտական օրվա՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության օրվա առիթով:
Ոստիկանական համակարգն իր գործունեությամբ կարգավորում է երկրի իրավական դաշտը, անվերապահորեն պաշտպանում քաղաքացու հիմնարար իրավունքներն ու ազատությունները:
Որպես իրավապահ ինստիտուտ՝ ոստիկանությունը իրավակարգի պահպանման, երկրի կայունության երաշխավորն ու հիմնասյունն է:
Սիրելի՛ ոստիկաններ,
Օգտվելով առիթից՝ շնորհավորում եմ բոլորիդ ձեր մասնագիտական տոնի աթռիվ՝ մաղթելով ուժ, կամք, զորություն, անփորձանք և արժանապատիվ ծառայություն՝ ձեր առաքելությունն անմնացորդ կատարելու գործում:
Շնորհավորում եմ մեր սիրելի վետերաններին և մաղթում երկար ու վաստակած տարիներ:
Շնորհավոր տոնդ, ոստիկա՛ն: