Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Դավիթ Խուդաթյանն Ակնալիճ գյուղի «Մալաքե Թաուսի և 7 հրեշտակների» եզդիական տաճարում մասնակցեց եզդիների ազգային Նոր տարի՝ Մալաքե Թաուսի տոնակատարությանը

17.04.2024

Այսօր մարզպետ Դավիթ Խուդաթյանն ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանի, Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանի հետ Ակնալիճ գյուղի «Մալաքե Թաուսի և 7 հրեշտակների» եզդիական տաճարում մասնակցեց եզդիների ազգային Նոր տարի՝ Մալաքե Թաուսի տոնակատարությանը, որն ամեն տարի նշվում է ապրիլի 13-ին հաջորդող առաջին չորեքշաբթի օրը:

Եզդիների կարևոր տոներից մեկը գլխավոր տաճարում նշելու և օրհնություն ստանալու եկած տարբեր երկրների եզդիական համայնքների ներկայացուցիչներին մարզպետը շնորհավորեց՝ մաղթելով, որ մեր դարավոր եղբայրական հարաբերություններն էլ ավելի կոփվեն՝ խաղաղության հանդեպ միասնական ձգտումներով։

Տաճար այցի ընթացքում մարզպետ Դավիթ Խուդաթյանը գրառում կատարեց հիշատակությունների մատյանում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 17:05:58