Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ամփոփվեցին «ՀՀ Վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի Արմավիրի մարզային փուլի արդյունքները

22.04.2024

Ապրիլի 22-ին Արմավիր քաղաքի մարզադպրոցում անցկացվեց «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի ՀՀ Արմավիրի մարզային փուլը, որոնց մասնակցում էին մրցույթի համայնքային փուլում հաղթող ճանաչված դպրոցների թիմերը:

Համառ և հետաքրքիր պայքարում 5-9-րդ դասաարանների խմբում 1-ին տեղ գրավեց «Հացիկի Ավետիս Բաղդասարյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի, 2-րդ տեղը «Գայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի, իսկ 3-րդ տեղը «Մերձավանի միջնակարգ դպրոց»ՊՈԱԿ-ի թիմերը:

10-12-րդ դասաարանների խմբում 1-ին տեղ գրավեց «Այգեվանի Մ. Խորենացու անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի, 2-րդ տեղը «Զարթոնքի միջնակարգ դպրոց»
ՊՈԱԿ-ի, իսկ 3-րդ տեղը՝ «Մերձավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի թիմերը:

«Հացիկի Ավետիս Բաղդասարյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի և «Այգեվանի Մ. Խորենացու անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի թիմերը ապրիլի 27-28-ին կմասնակցեն Չարենցավան քաղաքում կայանալիք հանրապետական եզրափակիչ մրցումներին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:20:35