Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը

22.04.2024

Աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Այսօր ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանի, համայնքի ղեկավարների և ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելեց մարզի Արմավիր, Մեծամոր և Էջմիածին բժշկական կենտրոններ, վերակառուցվող ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Արմավիրի մարզի մասնաճյուղ, ծանոթացավ բժշկական կենտրոնների տարբեր բաժանմունքների կողմից իրականացվող աշխատանքներին, մատուցվող ծառայությունների որակին, շենքային պայմաններին, իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին:

Մարզպետը նախարարի հետ բժշկական կենտրոնների տնօրենների ուղեկցությամբ շրջեցին հիվանդանոցների տարբեր բաժանմունքներով, զրուցեցին բուժանձնակազմի հետ:

Շրջայցերի վերջում բժշկական կենտրոնների տնօրենների հետ անցկացվեց խորհրդակցություն, որի ընթացքում բժշկական կենտրոնների տնօրենների կողմից ներկայացվեցին մարզի առողջապահական ցուցանիշները, ենթակառուցվածքների վիճակը, առկա խնդիրներն ու առաջիկա անելիքները:

Հանդիպման ընթացքում կարևորվեց նաև բժշկական կենտրոններում ծառայությունների որակի և անվտանգության ապահովման, շենքային պայմանների բարելավման, նյութատեխնիկական բազայի շարունակական հագեցվածության, ինչպես նաև բնակչությանը մատուցվող բժշկական օգնության ու սպասարկման որակի էլ ավելի բարելավման հարցերը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:20:35