Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մարզում կառուցվում է արհեստական խոտածածկով մանկապատանեկան ֆուտբոլի 10 դաշտ

26.04.2024

Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի և մարզի համայնքների համատեղ ֆինանսավորմամբ Արմավիրի մարզում կառուցվում են արհեստական խոտածածկով մանկապատանեկան ֆուտբոլի 10 դաշտեր հետևյալ բնակավայրերում` քաղաք Արմավիր, քաղաք Էջմիածին, քաղաք Մեծամոր, գյուղ Դալարիկ, գյուղ Հացիկ, գյուղ Սարդարապատ, գյուղ Նորապատ, գյուղ Մերձավան, գյուղ Մրգաստան, գյուղ Ապագա:

Համաֆինանսավորմամբ խաղադաշտերի ցանկապատը և լուսավորության համակարգի կառուցումը իրականացվում է համայնքային, մնացած աշխատանքները ՀՖՖ միջոցներով:

Բոլոր խաղադաշտերում ընթանում են ավարտական փուլի աշխատանքները, խաղադաշտերը շահագործման կհանձնվեն 2024 թվականի մայիս ամսվա ընթացքում: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 17:41:02