Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մարզի դպրոցներում իրականացվեց իրազեկման միջոցառումներ «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» նախաձեռնության շրջանակներում

26.04.2024

Հայաստանի Հանրապետությունում 2024 թվականի ապրիլի 22-ից մինչև 28-ը իրականացվում է «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» նախաձեռնությունը: Այս համատեքստում բնակչության շրջանում իմունականխարգելման պատվաստումների միջոցով վարակիչ հիվանդությունների կանխարգելման մասին իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով նախատեսվում են իրականացնել իրազեկման միջոցառումներ ուսումնական հաստատություններում։

Նախաձեռնության շրջանակներում ապրիլի 23-ին և 26-ին կայացավ հանդիպումներ մի շարք դպրոցներում: Հանդիպումը համատեղ կազմակերպել էին Արմավիրի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչությունը և մարզային ՀՎԿԱԿ ՊՈԱԿ-ը։

Մասնակցում էին դպրոցականներ, ուսուցիչներ, ծնողներ, ՀՎԿԱԿ ՊՈԱԿ-ի մասնաճյուղերի աշխատակիցներ, իմուն պատասխանատուներ և այլոք:

Հանդիպման ընթացքում ներկայացվեց պատվաստումների առանցքային դերը վարակիչ հիվանդությունների, այդ թվում նաև կարմրուկի կանխարգելման գործընթացում:Քննարկվեցին նաև առանձին պատվաստումներին առնչվող հարցեր, որոնք անհիմն մտավախություն են առաջացնում բնակչության շրջանում։

Մասնակիցները մասնագետների կողմից ստացան պարզաբանումներ բարձրացված հարցերի վերաբերյալ։ Հանդիպման ավարտին մասնակիցներին տրվեցին պատվաստումների վերաբերյալ բուկլետներ։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 17:41:02