Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի հետ շրջել է շինարարական մի շարք օբյեկտներում

27.04.2024

Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն այսօր Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի, համայնքի ղեկավարների, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ այցելել է Վաղարշապատի թիվ 7 հիմնական դպրոցի, Շահումյանի միջնակարգ դպրոցի, Արտիմետի միջնակարգ դպրոցի, Արագածի միջնակարգ դպրոցի, Ջանֆիդայի միջնակարգ դպրոցի, Փշատավանի միջնակարգ դպրոցի, Սարդարապատի միջնակարգ դպրոցի, Արմավիրի թիվ 6 հիմնական դպրոցի, Արմավիրի թիվ 8 հիմնական դպրոցի մարզադահլիճներ, Ջրառատ գյուղի Սիմոն Մարտիրոսյանի անվան մարզադպրոց, Արևիկ և Այգեվան գյուղերի մոդուլային մանկապարտեզ։

Աշխատանքային այցի նպատակն էր հետևել շինարարական աշխատանքների ընթացքին, տեղում ծանոթանալ նախագծային լուծումներին, քննարկել շինարարական աշխատանքում առկա խնդիրները, արդեն իսկ արձանագրված խնդիրների վերացմանն ուղղված քայլերը, ինչպես նաև ևս մեկ անգամ դիտարկել ավարտված շինարարական օբյեկների առկա վիճակը։

Նշենք, որ նշված բոլոր շինարարական օբյեկտների ֆինանսավորումն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:45:23