Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանի շնորհավորական ուղերձն Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա առթիվ

01.05.2024



Սիրելի՛ հայրենակիցներ,

Ի սրտե շնորհավորում եմ ձեզ Մայիսի 1-ի` Աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ:

Աշխատանքի և աշխատող մարդու նկատմամբ հարգանքը հայ ազգին բնորոշ ինքնատիպ առանձնահատկություններից է, որն ավանդաբար տոնում ենք` մեր վերաբերմունքն արտահայտելով աշխատանքի և աշխատավորի հանդեպ:

Աշխատանքի նկատմամբ ունեցած բոլոր պատկերացումները, ձգտումներն ու ակնկալիքները թող նպաստեն աշխատանքային հարաբերությունների առավել կատարելագործմանը, մարդու ապրելակերպի, կենսապայմանների բարելավմանը, մեր պետության հզորացմանն ու ինքնիշխանության ամրապնդմանը։

Մեկ անգամ ևս շնորհավորելով բոլորիդ մայիսմեկյան տոնի առթիվ` մաղթում եմ խաղաղություն, լիություն ու բարեկեցություն ձեր ընտանիքներին:

Թող հաջողությունն ուղեկցի ձեզ` ձեր արդար ու քրտնաջան աշխատանքում։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:45:23