Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մեկնարկել է «Հայաստանում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած բնակչության կենսապահովման վերականգնում և բարեկեցության խթանում» ծրագիրը

06.05.2024

2023 թվականի դեկտեմբերին «Հայկական Կարմիր Խաչի ընկերությունը» (ՀԿԽԸ) «Ավստրիական Կարմիր Խաչ»-ի հետ համատեղ սկսել է «Հայաստանում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած բնակչության կենսաապահովման և բարեկեցության խթանում» ծրագրի իրականացումը, որը ֆինանսավորվում է «Եվրոպական Միության Մարդասիրական Օգնության» և «Ավստրիական Կարմիր Խաչ»-ի կողմից: Ծրագիրը նպատակ ունի աջակցել Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերում բնակվող 2023 թվականի սեպտեմբերից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց։

Մինչև 2024 թվականի նոյեմբերը մոտ 10 000 հոգու կտրամադրվի անհատական և խմբային հոգեբանական աջակցություն, 500 ուսուցիչ կվերապատրաստվի երեխաների պաշտպանության և հոգեբանական առաջին օգնության թեմաներով, 6 անվտանգ տարածք (Smiley Club) կստեղծվի երեխաների համար, 3232 հոգի կստանան դրամական աջակցություն սննդի ապահովման համար, իսկ կենսաապահովման աջակցություն կտրամադրվի 1000 հոգու՝ խորհրդատվության, աշխատանքի տեղավորման աջակցության և տարբեր պետական ու ոչ պետական ծառայություններ ուղղորդելու միջոցով:

Ծրագրի գլխավոր նպատակն է բարելավել բռնի տեղահանված բնակչության կենսապայմանները, ինչպես նաև հոգեսոցիալական բարեկեցությունը:

Ծրագրի ընդհանուր ծավալը կազմում է 1,47 մլն եվրո։

ՀԿԽԸ-ն, լինելով Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման լիիրավ անդամ, առաջնորդվում է շարժման հիմնական սկզբունքներով, այն է՝ մարդասիրություն, անաչառություն, չեզոքություն, անկախություն, կամավորություն, եզակիություն, ունիվերսալություն:

Արդեն 104 տարի է՝ որպես մարդասիրական ոլորտում կառավարությանը օժանդակ կազմակերպություն, ՀԿԽԸ-ն հանրապետության ամբողջ տարածքում գործում է հետևյալ ռազմավարական ուղղություններով՝ աղետների կառավարում, բնակչության տեղաշարժ, սոցիալական և առողջապահական աջակցություն, առաջին օգնություն, կամավորություն և անդամակցություն, մարդասիրական արժեքների տարածում և այլն։

ՀԿԽԸ-ի առաքելությունն է նվազեցնել բնակչության խոցելիությունը մարդկության ուժի մոբիլիզացիայի միջոցով, պատրաստ լինել դիմակայելու իրավիճակներին, որոնք կարող են խոցելիություն առաջացնել բնակչության շրջանակներում, անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել՝ օգնելով ծանր սոցիալ-տնտեսական պայմանների պատճառով խոցելի դարձած մարդկանց:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:58:53