Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը խորհրդակցություն է անցկացրել Հայկական ատոմային էլեկտրակայանում

06.05.2024

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը խորհրդակցություն է անցկացրել Հայկական ատոմային էլեկտրակայանում։

Խորհրդակցությանը մասնակցել է նաև ՏԿԵ նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը և Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը։

Խորհրդակցության ընթացքում «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը նախարարին է զեկուցել կատարված և ընթացքում գտնվող աշխատանքները։

Քննարկվել են Ատոմակայանի ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների ընթացքի, առկա խնդիրների, կատարվող աշխատանքների ժամկետների համապատասխանության վերաբերյալ հարցեր։

Նախարար Սանոսյանը տվել է խիստ հանձնարարականներ, որպեսզի սահմանված ժամկետները պահպանվեն, ինչպես նաև վերլուծվեն այն դեպքերը, երբ նախատեսված ժամկետները չեն պահպանվել և ներկայացվեն համապատասխան հիմնավորումներ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:58:53