Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Շարունակվող համայնքային այցերի շրջանակում Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն այցելել Բաղրամյան համայնք

06.05.2024

Շարունակվող համայնքային այցերի շրջանակում այսօր Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը Բաղրամյան համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանի հետ այցելել է Հուշակերտ բնակավայր՝ հետևելու սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվող մանկապարտեզի շինարարական աշխատանքներին:

Ծրագրի շրջանակում նախատեսվում էր մանկապարտեզի սեյսմազինվածության բարձրացում, տանիքի, պատուհանների, դռների փոխարինում նորերով, ինչպես նաև վերանորոգման այլ աշխատանքներ:

Շուրջ 60 երեխայի համար նախատեսված երկհարկանի և միահարկ անցասրահներով իրար միացած երկհարկանի և միահարկ մասնաշենքերից բաղկացած կառույցի (ընդհանուր 794.5 քմ մակերեսով տարածք) հիմնանորոգման ծրագրի ընդհանուր պայմանագրային արժեքը կազմում է 102 միլիոն դրամ, որի ֆինանսավորումն իրականացվել է 30% համայնքի և 70% պետության համաֆինանսավորմամբ:

Նշենք, որ 2023 թվականի սուբվենցիոն ծրագրով կառուցվում է մանկապարտեզի ջեռուցման համակարգը՝ 7 միլիոն դրամ արժեքով:

Մեկ այլ ծրագրով բարեկարգվում է մանկապարտեզի բակային տարածքը:
Ենթածրագրի արժեքը կազմում է 12 միլիոն դրամ:

Վերջին երկու ծրագրերն էլ ֆինանսավորվում են 70% կառավարության և 30% համայնքի համաֆինանսավորմամբ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:58:53