Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը հերթական հանդիպումն ունեցավ ԼՂ-ից բռնի տեղահանված և Փարաքար համայնքում հաստատված բնակչության հետ

07.05.2024

Արմավիրի մարզի  Փարաքար համայնքի մշակույթի տանը Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը Փարաքար համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանի, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Լյուդվիգ Գյուլնազարյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ այսօր հանդիպում ունեցավ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Արմավիրի մարզի Փարաքար համայնքում հաստատված բնակչության հետ։

Հանդիպման սկզբում մարզի ղեկավարը ողջունեց ներկաներին, ներկայացր ՀՀ կառավարության կողմից իրականացված սոցիալական աջակցության այն բոլոր ծրագրերը, որոնցից օգտվում են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցները։

Մարզպետն ներկայացրեց նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակիչների համար բնակարանային ապահովման ծրագիրը:

Իրականացված և նախատեսվող ծրագրերի ներկայացումից հետո պարզաբանումներ տրվեցին նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քաղաքացիների աշխատանքի, առողջապահական, կրթական, փաստաթղթերի կարգավորման հետ կապված ծրագրերին առնչվող որոշակի հարցերի, ոլորտային պատասխանատուների հետ պատասխանեցին քաղաքացիների հարցերին: 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 12:26:41