Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ կառավարությունը 140 մլն 290,1 հազար ՀՀ դրամ է հատկացրել Արմավիրի մարզին

08.05.2024

ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 8-ի հերթական նիստում որոշում է կայացվել 140 մլն 290,1 հազար ՀՀ դրամ հատկացնել Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի արդյունավետ իրականացման համար։
Այդ թվում՝

120 մլն 596,2 ՀՀ դրամ հատկացվել է Արմավիր քաղաքի Սահմանապահների փողոցի Երևանյան-Շահումյան հատածի, Թումանյան փողոցի Երևանյան-Շահումյան հատածի, Հ.Ավետիսյան փողոցի Երևանյան-Շահումյան հատածի հիմնանորոգման, Արմավիր քաղաքի Սահմանապահների փողոցի Հանրապետության-Աբովյան հատվածի հիմնանորոգման, Մյասնիկյան գյուղի Բաղրամյան փողոցի կառուցման համար։

14 մլն 670,4 ՀՀ դրամ՝ Սահմանապահների փողոցի Երևանյան-Շահումյան հատվածի, Թումանյան փողոցի Երևանյան-Շահումյան հատվածի, Հ. Ավետիսյան փողոցի Երևանյան-Շահումյան հատվածի ջրամատակարարման համակարգի վերակառուցման համար։

5 մլն 023,5 ՀՀ դրամ հատկացվել է Սարդարապատ գյուղի մանկապարտեզի գույքի և սարքավորումների ձեռքբերման համար։ 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:44:42