Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ

10.05.2024

Այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ:

Վարչապետը կանգառներ է ունեցել այն բնակավայրերի դպրոցներում, որտեղ կառուցված մարզադահլիճներում արձանագրվել էին տարբեր խնդիրներ և թերություններ, ինչպես նաև եղել այլ բնակավայրերում, ծանոթացել նոր օբյեկտների կառուցման աշխատանքներին:

Արմավիրի մարզում կառավարության ղեկավարն այցելել է Էջմիածին քաղաքի թիվ 7, Արաքս համայնքի Արտիմետ գյուղի, Մեծամոր համայնքի Ջանֆիդա գյուղի, Արմավիր քաղաքի թիվ 6, Խոյ համայնքի Արագած և Շահումյան գյուղերի դպրոցներ, որտեղ պետական բյուջեի ֆինանսավորմամբ կառուցվել են մարզադահլիճներ և հանդիսությունների սրահներ, Ջրառատում ներկա է գտնվել Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի բացմանը, այցելել է Մեծամոր համայնքի Արևիկ գյուղի նորակառույց մոդուլային մանկապարտեզ:
Վարչապետը չնախատեսված կանգառներ է ունեցել նաև Գայ և Բամբակաշատ բնակավայրերում, զրուցել բնակիչների հետ:

Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ է խոնարհել հանուն հայրենիքի կյանքը նվիրաբերած հերոսների հիշատակին նվիրված հուշարձանների մոտ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-27 17:28:36