Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետը ներկա է գտնվել Գայ բնակավայրի միջնակարգ դպրոցի հիմնանորոգված սպորտդահլիճի բացման արարողությանը
14.05.2024
ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն այսօր Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանի, մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների հետ ներկա է գտնվել Գայ բնակավայրի միջնակարգ դպրոցի հիմնանորոգված սպորտդահլիճի բացման արարողությանը:
Սպորտդահլիճի և ապաստարանի շինարարական աշխատանքներն իրականացվել են դպրոցի տնտեսված ֆինանսական միջոցների հաշվին` 29.85 միլիոն դրամ արժեքով:
Մարզպետն իր ելույթում շնորհակալություն է հայտնել դպրոցի անձնակազմին լավ աշխատանքի համար, շնորհավորել Գայ գյուղի մարզիկ-աշակերտներին տարբեր մրցաշարերում նվաճած մեդալների համար, ընդգծել, որ հայրենասիրության իրենց մոդելը լավագույնն է` արժանի ընդօրինակման:
Հանդիսավոր միջոցառման ավարտից հետո դպրոցի տնօրենի ուղեկցությամբ Դավիթ Խուդաթյանը շրջայց է կատարել մարզադահլիճում, ապաստարանում, ծանոթացել կատարված աշխատանքին: