Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետն այցելեց Արաքս և Ակնաշեն բնակավայրեր
14.05.2024
Համայնքային հերթական այցի շրջանակում այսօր մարզպետ Դավիթ Խուդաթյանն Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային աշխատակիցների, շինարարական կազմակերպության պատասխանատուների հետ այցելեց Արաքս համայնքի Ակնաշեն բնակավայր` հետևելու Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից կառուցվող մանկապարտեզի շինարարական աշխատանքների ընթացքին։
Շինաշխատանքների մեկնարկը տրվել է 2024 թվականին:
Ծրագրի արժեքը կազմում է 214.8 միլիոն դրամ։
Շինարարական օբյեկտում շինարարների հետ զրույցում մարզի ղեկավարը խիստ կարևորեց աշխատանքների բարձր որակը և սահմանված ժամկետներում կատարելու անհրաժեշտությունը, պատասխանատուների հետ քննարկվեց նախագծային լուծումները: