Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետն ընդունել է սպորտային մարմնամարզության երիտասարդների Եվրոպայի առաջնության «Նժույգ թափեր» մարզաձևում չեմպիոնի կոչումը նվաճած Համլետ Մանուկյանին

15.05.2024

ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է 2024 թվականի ապրիլ ամսին Իտալիայի Ռիմինի քաղաքում կայացած սպորտային մարմնամարզության երիտասարդների Եվրոպայի առաջնության «Նժույգ թափեր» մարզաձևում չեմպիոնի կոչումը նվաճած Համլետ Մանուկյանին:

Մարզպետն Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանի հետ շնորհակալություն է հայտնել մարզիկին սպորտային մեծ հաջողություններ գրանցելու և միջազգային մրցաշարերում Հայաստանի Հանրապետության պատիվը բարձր պահելու համար, մարզի անունից հաջողություն ցանկացել Համլետին առաջիկա մրցաշարերում: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-27 17:28:36