Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Համայնքային այցերի շրջանակում Դավիթ Խուդաթյանն այցելել է Ֆերիկ համայնք

15.05.2024

Համայնքային այցերի շրջանակում մարզպետ Դավիթ Խուդաթյանը մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների հետ այսօր այցելել է Ֆերիկ համայնք։

Մարզպետի առաջին կանգառը եղել է Ֆերիկի Ռզալիե Ռաշիդի Օզմանյանի անվան հիմնական դպրոցում, որտեղ ծանոթացել է ուսումնական հաստատության պայմաններին, 2022-2024 թվականներին իրականացված շինարարական աշխատանքներին, սանհանգույցի, ճաշարանի, շքամուտքի և ջեռուցման համակարգի վերակառուցման աշխատանքներին:

Համայնքի ղեկավար Ռուստամ Հասանյանի ուղեկցությամբ Դավիթ Խուդաթյանը շրջայց է կատարել Ֆերիկ համայնքում, ծանոթացել համայնքի համայնքային ենթակառուցվածքների վիճակին:

Շրջայցի ավարտին համայնքի ղեկավարի և ոլորտային պատասխանատունների հետ քննարկվել են Ֆերիկ համայնքում 2024-2025 թվականներին պլանավորված աշխատանքներին վերաբերող հարցեր: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-17 10:04:40