Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Փշատավան բնակավայրում մարզպետ Դավիթ Խուդաթյանը հանդիպեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Փշատավանում հաստատված բնակչության հետ

20.05.2024

 

Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Փշատավան բնակավայրում մարզպետ Դավիթ Խուդաթյանը Մեծամոր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Էդգար Հովհաննիսյանի, մարզպետի տեղակալ Խաչատուր Մկրտչյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ այսօր հանդիպեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Փշատավանում հաստատված բնակչության հետ։

Մարզի ղեկավարը հանդիպման սկզբում ողջունեց ներկաներին,
ներկայացրեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակիչների համար բնակարանային ապահովման ծրագիրը:

Ըստ ծրագրի` Հայաստանի Հանրապետության 242 բնակավայրերի համար նախատեսվել է յուրաքանչյուր քաղաքացուն 5 միլիոն դրամի աջակցություն, 148 բնակավայրերի համար` 4 միլիոն դրամ:

Նշեմ, որ Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի 6 բնակավայրեր` Բագարան, Երվանդաշատ, Կողբավան, Արգինա, Բաղրամյան և Վանանդ, մտնում են 4 մլն դրամ տրամադրվող աջակցության ծրագրերի մեջ։

Մնացած բնակավայրերի համար պետության կողմից սահմանվել է յուրաքանչյուր բնակչի թվով 3 միլիոն դրամի աջակցություն։

Առաջին հերթին ծրագրի շահառու են դառնալու այն ընտանիքները, որոնց կազմում կան 3 կամ ավել անչափահաս, զոհված զինծառայողների ընտանիքները, որոնք նույնպես ունեն անչափահասներ:

Այնուհետև ծրագրից կօգտվեն այն ընտանիքները, որտեղ կա 2 կամ ավել անչափահաս երեխա, ապա այլ խմբերի ներկայացուցիչները։

Իրականացված և նախատեսվող ծրագրերի ներկայացումից հետո պարզաբանումներ տրվեց նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քաղաքացիների աշխատանքով ապահովման հարցին, անդրադարձ կատարվեց աշխատանքային այլ հարցերի ևս:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-20 12:21:28