Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն այցելեց Մեծամոր համայնքի Փշատավան բնակավայրի միջնակարգ դպրոց, որտեղ ՀՀ պետական բյուջեի միջոցներով շուրջ 205 միլիոն դրամ արժեքով կառուցվում է մարզադահլիճ

20.05.2024

Այսօր աշխատանքային օրվա ընթացքում Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն այցելեց Մեծամոր համայնքի Փշատավան բնակավայրի միջնակարգ դպրոց, որտեղ ՀՀ պետական բյուջեի միջոցներով շուրջ 205 միլիոն դրամ արժեքով կառուցվում է մարզադահլիճ:

Մեծամոր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Էդգար Հովհաննիսյանի, մարզպետի տեղակալ Խաչատուր Մկրտչյանի, տնօրենի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ մարզի ղեկավարը շրջեց շինարարական օբյեկտում, ծանոթացավ աշխատանքների ընթացքին, նախագծային լուծումներին, ժամկետներին, քննարկեցին շինարարական աշխատանքներում առկա խնդիրները:

Մարզադահլիճի շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2024 թվականի հունիս ամսվա ընթացքում: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-20 12:21:28