Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
23.05.2024
Արմավիրի մարզի հարգելի բնակիչներ,
Սույն թվականի մայիսի 24-ին Մեծամոր, Արմավիր և Բաղրամյան խոշորացված համայնքներում տեղի է ունենալու էկոնոմիկայի նախարարության աշխատակիցների հանդիպումը գյուղատնտեսության ոլորտի տնտեսավարողների հետ, որտեղ ներկայացվելու են գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերը, դիմելու կարգը, առավելությունները, որից հետո նախատեսվում է հարց ու պատասխան։
Գյուղատնտեսության ոլորտի տնտեսավարողներին և գյուղատնտեսության հարցերով զբաղվող պատասխանատուներին հրավիրում ենք մասնակցելու։
Ժամանակացույցը ստորև՝
- Մեծամոր համայնք–24.05.2024 թ․ ժամը 11.00
- Արմավիր համայնք-24.05.2024 թ․ ժամը 14.00
- Բաղրամյան համայնք–24.05.2024 թ․ ժամը 16.00։