Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզի կրթօջախներում տեղի են ունեցել Վերջին զանգի միջոցառումներ

24.05.2024

ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն այսօր ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի, համայնքների ղեկավարների հետ մասնակցել է Արմավիր քաղաքի Ռուբիկ Եղոյանի անվան թիվ 1ավագ, Արգինա և Բագարան գյուղերի միջնակարգ դպրոցներում կազմակերպված ավարտական դասարանների հրաժեշտի միջոցառմանը` դպրոցական վերջին զանգին:

Ելույթի խոսքում մարզպետը շնորհավորել է շրջանավարտներին տոնական օրվա առիթով, հաջողություն մաղթել ուսումնառության հետագա ընթացքում` վստահեցնելով, որ պետությունն ամուր կանգնած է իրենց կողքին:

Դավիթ Խուդաթյանը շնորհակալություն է հայտնել դպրոցների ուսուցիչներին՝ նման անձնվեր և արդյունավետ աշխատանքի համար: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-27 17:28:36