Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն անցելել է Խոյ համայնք

25.05.2024

ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը Խոյ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ այցելել են Խոյ համայնք` հետևելու Դողս - Աղավնատուն ճանապարհի ասֆալտապատման աշխատանքների ընթացքին:

Ճանապարհի հիմնանորոգումն իրականացվում է սուբվենցիոն ծրագրի շրջանակներում, որի ընդհանուր արժեքը կազմում է 96 միլիոն դրամ, որից համայնքի մասնաբաժինը կազմում է 65%, իսկ պետությանը՝ 35%։

Այցի շրջանակներում մարզի ղեկավարն այցելել է նաև Լեռնամերձ գյուղ, որտեղ ընթանում են գյուղի գազաֆիկացման աշխատանքները:

Ծրագիրը դարձյալ իրականացվում է պետական համաֆինանսավորման ծրագրի շրջանակներում։

Նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 68.7 միլիոն դրամ, որն իր մեջ ներառում է Աղավնատուն գյուղից մինչև Լեռնամերձ գյուղ միջին ճնշման գազատարի կառուցում և Լեռնամերձ գյուղի ներքին ցանցի կառուցում։

Շինարարական օբյեկտներում աշխատանքներն իրականացվում են համաձայն օրացուցային գրաֆիկի, աշխատանքները նախատեսվում է ավարտել առաջիկա ամիսներին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-20 12:21:28