Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
2024 թվականի մայիսի 25-26-ին Երևանի Սիզընս այգում կայացավ «Ճանաչի՛ր Հայաստանը» խորագիրը կրող ներքին զբոսաշրջային ցուցահանդեսը
26.05.2024
2024 թվականի մայիսի 25-26-ին Երևանի Սիզընս այգում կայացավ «Ճանաչի՛ր Հայաստանը» խորագիրը կրող ներքին զբոսաշրջային ցուցահանդեսը։
Ցուցահանդեսի ընթացքում յուրաքանչյուր մարզ ներկայացել է իր տաղավարով՝ այցելուներին հնարավորություն ընձեռելով ծանոթանալու մարզի զբոսաշրջային հնարավորություններին։ Բացի մարզային տաղավարներից, ներկայացվել է Հայաստանի արկածային հնարավորությունները ներկայացնող տաղավարներ՝ մոտոցիկլետներով, պարապլաններով, օդապարիկներով և այլն։
Գաստրո հատվածում պրոֆեսիոնալ խոհարարը մարզային ներկայացուցչի հետ համատեղ պատրաստել են յուրաքանչյուր մարզին բնորոշ խոհանոցի ուտեստներ (Արմավիրն այս տարի ներկայացրեց իր ավանդական «Ղավուրմայով արիշտա»-ն։ Յուրաքանչյուր մարզ ներկայացրել է փորձառություններ՝ կավագործություն, տիկնիկագործություն և այլն, ինչպես նաև յուրաքանչյուր մարզ հանդես է եկել 1 ժամ տևողությամբ մշակութային համարով՝ պար, երգ, բեմականացում և այլն։
Արմավիրի տաղավարում ներկայացված էին ոչ միայն մարզի բերքն ու բարիքը, արևահամ մրգերից պատրաստված չրերը, անուշաբույր գինիները, այլև արվեստի և արհեստի տարբեր ճյուղեր։
Շնորհակալություն ենք հայտնում միջոցառման երկու օրերին «Արմավիրի մարզ» տաղավարի գրավչությունն ու ձևավորումն ապահոված մարզի խոշորացված համայնքներին, ընկերություններին և անհատներին, մարզի մշակույթն ու մարզային ուտեստը ներկայացրած ուսանողներին։