Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Դավիթ Խուդաթյանն այսօր դիտարկել է Արմավիր (Կապույտ կամուրջ)- Նորապատ (Տ-3-61/Մ-5(Նորապատ)-Հ17/) 1.7 կմ երկարությամբ ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

30.05.2024

 Աշխատանքային օրվա ընթացքում մարզպետ Դավիթ Խուդաթյանն Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանի, Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանի, մարզպետի տեղակալ Խաչատուր Մկրտչյանի, մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների հետ այսօր դիտարկեցին Արմավիր (Կապույտ կամուրջ)- Նորապատ (Տ-3-61/Մ-5(Նորապատ)-Հ17/) 1.7 կմ երկարությամբ ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները:

Ծրագիրն իրականացվում է ՀՀ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի պատվերով` պետական բյուջեի ֆինանսավորմամբ: Արժեքը կազմում է 447.348.000 դրամ:

Հողային աշխատանքները, մայթերի կառուցումը, ջրահեռացման ցանցի կառուցման աշխատանքներն ավարտվել են, այս պահին իրականացվում են ներքին շերտի ասֆալտ-բետոնի տեղադրման աշխատանքները, նախատեսված է ճանապարհի երկշերտ ասֆալտապատում:
Շինարարական աշխատանքներն իրականացվում են համաձայն օրացուցային գրաֆիկի, աշխատանքները նախատեսվում է ավարտել 2024 թվականի ամռանը:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-20 12:21:28