Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Փարաքար համայնքի ղեկավար ընտրվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանը

31.05.2024

Արմավիրի մարզի հարգելի՛ բնակիչներ, սիրելի՛ փարաքարցիներ, Փարաքար համայնքի ավագանու քվեարկությամբ 11 կողմ ձայնով համայնքի ղեկավար է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանը:

Շնորհավորում ենք Փարաքար համայնքի նորընտիր ղեկավարին և մաղթում արգասաբեր և արդյունավետ աշխատանք՝ ի նպաստ մարզի և համայնքի շարունակական զարգացման:

Փարաքար համայնքի նորընտիր ղեկավար Լյուդվիգ Գյուլնազարյանը լիազորությունները կստանձնի հունիսի 3-ին՝ հրավիրված ավագանու արտահերթ հանդիսավոր նիստի ժամանակ տված երդմամբ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-27 17:28:36