Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Դավիթ Խուդաթյանն այցելել է Մեծամոր համայնք՝ դիտարկելու Հ-15 /Մ-5/ (Նորապատ)-Արգավանդ-/Մ-3/ (Վարդանաշեն) հանրապետական նշանակության ավտոճանապարհի 3 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքները

31.05.2024

Աշխատանքային օրվա ընթացքում մարզպետ Դավիթ Խուդաթյանը Մեծամոր համայնքի ղեկավարի տեղակալներ Էդգար Հովհաննիսյանի, Արբակ Եղիազարյանի, մարզպետի տեղակալ Խաչատուր Մկրտչյանի հետ այցելեց Մեծամոր համայնք՝ դիտարկելու Հ-15 /Մ-5/ (Նորապատ)-Արգավանդ-/Մ-3/ (Վարդանաշեն) հանրապետական նշանակության ավտոճանապարհի 3 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքները:

Ծրագիրն իրականացվում է ՀՀ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի պատվերով` պետական բյուջեի ֆինանսավորմամբ:
Արժեքը կազմում է 411.133.000 դրամ:

Հողային աշխատանքները, մայթերի կառուցման, ջրահեռացման ցանցի կառուցման, ներքին շերտի ասֆալտ-բետոնի տեղադրման աշխատանքներն ավարտվել են:

Հաջորդ փուլով կիրականացվի վերջնական վերին շերտի մանրահատիկ ասֆալտ-բետոնե ծածկի տեղադրումը:

Շինարարական աշխատանքներն իրականացվում են համաձայն օրացուցային գրաֆիկի, աշխատանքները նախատեսվում է ավարտել 2024 թվականի ամռանը: 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-20 12:21:28