Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Դավիթ Խուդաթյանը ներկա է գտնվել Սարդարապատ բնակավայրի մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողությանը
03.06.2024
Այսօր առավոտյան մարզպետ Դավիթ Խուդաթյանն Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանի, համայնքի ավագանիների, բնակիչների հետ մասնակցեց Սարդարապատ բնակավայրում պետություն-համայնք համաֆինանսավորման ծրագրով հիմնանորոգված մանկապարտեզի բացման արարողությանը:
Կրթօջախն այսօր 110 երեխաների առջև իր դռներն է բացել լուսավոր, գունավոր ու հարմարավետ խմբասենյակներով:
Երեխաների կրթության ու դաստիարակության համար ստեղծվել են բոլոր հնարավոր պայմանները:
Մանկապարտեզի հիմնանորոգման ամբողջ արժեքը կազմել է 242 միլիոն դրամ, որի 70%-ը ֆինանսավորվել է պետական, իսկ 30%-ը՝ համայնքային բյուջեներից:
Լրացուցիչ 21 միլիոն դրամ ֆինանսավորմամբ բարեկարգվել է նաև մանկապարտեզի բակային տարածքը, դահլիճը և բուժկետը:
Մարզպետն իր խոսքում շնորհավորեց համայնքի բնակիչներին մանկապարտեզի բացման առիթով, ընդգծեց, որ նախադպրոցական կրթության անընդհատ պրոցես ապահովելը կառավարության ամենօրյա ուշադրության կենտրոնում է, և առաջիկայում մարզի բազմաթիվ համայնքներում կբացվեն նոր մանկապարտեզներ, որոնք նախադպրոցական կրթությունն ավելի հասանելի կդարձնեն մարզի երեխաների համար: