Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Համայնքային հերթական այցի շրջանակում մարզպետ Դավիթ Խուդաթյանն այցելեց Բաղրամյան համայնք

04.06.2024

Բաղրամյան համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանի, մարզպետի տեղակալ Խաչատուր Մկրտչյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային ղեկավարների հետ մարզպետը նախ եղավ Հուշակերտ բնակավայրում, որտեղ 2023 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում ասֆալտապատվելու են 2-րդ և 5-րդ փողոցները:

Հուշակերտի 2-րդ փողոցի ասֆալտապատում ենթածրագրի արժեքը 26.58 միլիոն դրամ է: Ճանապարհի երկարությունը 407 գծամետր է:

Հուշակերտ բնակավայրի 5-րդ փողոցի ասֆալտապատում ենթածրագրի ընդհանուր արժեքը 30.2 միլիոն դրամ է: Ճանապարհի երկարությունը՝ 426 գծամետր: Երկու ենթածրագրերն էլ ֆինանսավորվելու են 40% պետական բյուջեի և 60% համայնքի համաֆինանսավորմամբ: Այս պահին իրականացվում են հողային աշխատանքներ:

Այցի ընթացքում Դավիթ Խուդաթյանը զրուցեց շինարարական աշխատանքներն իրականացնող պատասխանատուների հետ, ծանոթացավ աշխատանքների ընթացքին, նախագծային լուծումներին, ժամկետներին՝ կարևորելով աշխատանքների իրականացման բարձր որակը:

Այցի ավարտին մարզպետը եղավ Տալվորիկ բնակավայրում, հետևեց բնակավայրի տարածքում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:08:21