Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հիմնանորոգվում է Տ-3-61, /Մ-5/ (Նորապատ) - /Հ-17/ ավտոճանապարհի կմ0+000-կմ1+700 հատվածը

05.06.2024

Հիմնանորոգվում է Տ-3-61, /Մ-5/ (Նորապատ) - /Հ-17/ ավտոճանապարհի կմ0+000-կմ1+700 հատվածը։ 1.7կմ երկարությամբ ճանապարհը շրջանցում է Արմավիր քաղաքը։ Այն Արմավիրի Երևանյան փողոցից ձգվում է դեպի Նորապատ և միանում Սարդարապատ ընթացող ճանապարհին։ Նորոգվող ճանապարհի շնորհիվ կբեռնաթափվի Արմավիր քաղաքը։ Բեռնատար մեքենաները Թալինի‚ Գյումրիի կողմից ընթանալիս այլևս չեն մտնի Արմավիր քաղաք‚ այն կշրջանցեն նոր նորոգված ճանապարհով։

Ինչպես նշում է կապալառու կազմակերպության՝ «ՎՄՎ Քամփնի» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Վահան Խալոյանը‚ ավարտվել են ճանապարհի հողային աշխատանքները‚ ջրահեռացման համակարգի կառուցումը‚ մայթերի հետ կապված աշխատանքները 95 տոկոսով կատարվել են‚ տեղադրված է ճանապարհի ծածկի ներքին շերտը‚ ինչպես նաև՝ վերին շերտի մոտ 50 տոկոսը։ Ասֆալտապատումից հետո ճանապարհը կկահավորվի անվտանգության տարրերով։

Շինաշխատանքները կավարտվեն ամռանը։

Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետբյուջեի ֆինանսավորմա 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:08:21