Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարզպետ Դավիթ Խուդաթյքնի հետ այցելել է Արարատի գինու, Պռոշյանի կոնյակի և ՄԱՊ գինու և կոնյակի գործարաններ

07.06.2024

Այսօր Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի, նախարարի տեղակալ Արման Խոջոյանի, մարզպետի տեղակալ Խաչատուր Մկրտչյանի, մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների հետ այցելեցին Արարատի գինու, Պռոշյանի կոնյակի և ՄԱՊ գինու և կոնյակի գործարաններ։

Գործարանների սեփականատերերի և ղեկավար կազմի ուղեկցությամբ շրջայց կատարվեց գործարաններում, ծանոթացան արտադրամասերի հնարավորություննեmրին։

Նախարարին ներկայացվեց արտադրամասերի ժանակակից սարքավորումները, արտադարական հնարավորությունները, արտադրվող ապրանքանիշները։

Շրջայցի ընթացքում ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկվեց խաղողի մթերման գործընթացում կառավարության աջակցության ծրագրերը, գինեգործության և կոնյակագործության ոլորտներում առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները, արտադրվող գինու, կոնյակի և մյուս արտադրանքների արտահանման խթանմանն ուղղված քայլերն ու համատեղ իրականացվող միջոցառումները։
 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-20 12:21:28