Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Դավիթ Խուդաթյանն ընդունել է «Բաց կառավարման գործընկերություն» (OGP) նախաձեռնության պատվիրակությանը

08.06.2024

Այսօր Արմավիրի մարզպետի աշխատակազմում մարզպետ Դավիթ Խուդաթյանն ընդունել է «Բաց կառավարման գործընկերություն» (OGP) նախաձեռնության պատվիրակությանը։

Հանդիպմանը մասնակցել են Բաց կառավարման Արևելյան գործընկերության տարածաշրջանային համակարգող Պիտեր Վարգան, Տեղական բաց կառավարման ծրագրի ղեկավար Խոսե Մարիա Մարին, Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը, Արմավիրի զարգացման կենտրոն ՀԿ-ի ղեկավար Նաիրա Առաքելյանը, այլ գործընկերներ:

Ողջունելով հյուրերին` մարզպետն իր խոսքում ընդգծել է, որ Արմավիրի մարզը մեծ կարևորություն է տալիս համայնքների մասնակցությանը Բաց կառավարման գործընկերության ծրագրին: Այդ է նաև պատճառը, որ մարզի երկու համայնքներ` Արմավիրը և Մեծամորը, հաջողությամբ համագործակցում են կառույցի հետ:

Դավիթ Խուդաթյանը նշել է, որ իրենք հետևողական կերպով իրականացնում են այն հանձնառությունները, որոնք ստանձնել են կառույցին միանալով, և կառավարությունն այս հանձնառությունների իրականացման ճանապարհին օգնում է համայնքներին:

Խոսե Մարիա Մարին և Պիտեր Վարգան իրենց խոսքում կարևորեցին Արմավիր և Մեծամոր համայնքների հետ հաջող համագործակցությունը, պատրաստակամություն հայտնեցին մարզի այլ համայնքների հետ ևս քննարկել հնարավոր համագործակցությունը:

Հանդիպման ընթացքում գործընկերներին ներկայացվեց Արմավիր համայնքում կառավարության ֆինանսավորմամբ մասնակցային բյուջետավորման գործընթացը, ծրագրի մանրամասները, քննարկեցին առաջիկա համատեղ անելիքները: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-20 12:21:28