Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ գործող հանրակրթական դպրոցների աշակերտներն այցելել են Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա

12.06.2024

Բանակ-հասարակություն կապի ամրապնդմանը, զինվորական ծառայության գրավչության բարձրացմանը և աշակերտների մասնագիտական կողմնորոշմանն ուղղված միջոցառումների շրջանակում հունիսի 10-ին, 11-ին և 12-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա են այցելել Արմավիրի մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ գործող հանրակրթական դպրոցների 10-11-րդ դասարանների 485 աշակերտներ։

Դպրոցականները շրջել են ռազմական կրթօջախի տարածքում, որտեղ նրանց մանրամասն ներկայացրել են ակադեմիայի ընդունելության կարգը, ռազմակրթական նորացված ծրագրերը, կուրսանտների առօրյան, ուսումնական և կեցության պայմանները, սպա դառնալու հեռանկարներն ու պետության կողմից տրամադրվող բազմաթիվ արտոնությունները և սոցիալական երաշխիքները։

Ակադեմիայի սպաներն ու դասախոսները նաև պատասխանել են աշակերտներին հետաքրքրող հարցերին։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-27 17:28:36