Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մինչև սեպտեմբեր ՀՊՉ-ի լավագույն փորձառության խրախուսմանն ուղղված մասնակցության հայտեր չեն ընդունվի
13.06.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ հանրակրթության պետական չափորոշչի ներդրման լավագույն փորձի խրախուսմանն ուղղված նախաձեռնության շրջանակում մինչև սույն թվականի սեպտեմբեր ամիսը մասնակցության հայտեր չեն ընդունվի՝ հաշվի առնելով ուսումնական տարվա ավարտի և հանրակրթական ուսհաստատություններում ուսումնական գործընթացի դադարեցման հանգամանքը:
շՀիշեցնենք, որ հանրակրթության պետական չափորոշչի ներդրման լավագույն փորձի խրախուսմանն ուղղված նախաձեռնության շրջանակում լավագույնը ճանաչված նախագծերը կներկայացվեն ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից իրականացվող «Տարվա լավագույնները» մրցույթին:
⇒ https://escs.am/am/news/22835