Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մեծամոր համայնքի Փշատավան գյուղում տարբեր ծրագրերով միաժամանակ 5 օբյեկտներում ընթանում են շինարարական աշխատանքներ

17.06.2024

Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը աշխատանքային օրվա ընթացքում  Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանի, մարզպետի տեղակալ Խաչատուր Մկրտչյանի, մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների հետ այսօր այցելեց Մեծամոր համայնքի  Փշատավան բնակավայր, որտեղ ներկա պահին իրականացվում են մասշտաբային շինարարական աշխատանքներ:

Այցի շրջանակներում մարզպետը նախ եղավ 144 երեխայի համար նախատեսված մանկապարտեզի շինարարական հրապարակում: Մանկապարտեզը կառուցվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով:
Ծրագրի արժեքը 654․6 միլիոն դրամ է, շինաշխատանքների ավարտը նախատեսված է 2025 թվականի գարնանը:

Հաջորդիվ դիտարկվեց Փշատավան բնակավայրի խմելու ջրի ջրամատակարարման ցանցի կառուցման աշխատանքները, որն իրականացվում է պետական համաֆինանսավորման ծրագրով:
Նախատեսվում է իրականացնել 18 կմ երկարությամբ խմելու ջրի ջրամատակարարման ցանցի կառուցում, որով էլ կսպասարկվեն շուրջ 435 տնտեսություններ:

Ծրագրի ընդհանուր արժեքը 114 մլն 225 հազար դրամ է, որի 60%-ը կառավարության, իսկ 40%-ը համայնքի մասնաբաժինն է: Շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են, նախատեսված է ավարտել 2024 թվականի տարեվերջին:

Մարզի ղեկավարը եղավ նաև Տ-3-52 /Մ-5/ – Ամասիա – Նալբանդյան (Տ-3-11) – Ջանֆիդա – Փշատավան – /Հ-15/ (Արգավանդ) ավտոճանապարհի կմ14+200- կմ18+400 հիմնանորոգվող հատվածում (Արգավանդ - Փշատավան ճանապարհ):

Ծրագիրն իրականացվում է ՀՀ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի պատվերով` պետական բյուջեի ֆինանսավորմամբ:
Ծրագրի արժեքը կազմում է 595․33 միլիոն դրամ, շինարարական աշխատանքները կավարտվեն 2024 թվականին:

Փշատավան կատարած այցի վերջում Դավիթ Խուդաթյանն այցելեց նաև բնակավայրի միջնակարգ դպրոց, որտեղ իրականացվում են մարզադահլիճի և հանդիսությունների դահլիճի կառուցման աշխատանքները:
Ծրագրի արժեքը 205․13 միլիոն դրամ է, որը ֆինանսավորվում է պետական բյուջեի միջոցներով, շինարարական աշխատանքներն ավարտական փուլում են:

Նշենք նաև, որ 2023թ․ սուբվենցիոն ծրագրի շրջանակներում վերականգնվելու է Փշատավան բնակավայրի «Ամարի» խորքային հորերը:

Ենթածրագրի ընդհանուր արժեքը 13․75 միլիոն դրամ է, որը ֆինանսավորվելու է 60% կառավարության և 40% համայնքի համաֆինանսավորմամբ:

Ծրագրով նախատեսվում է վերականգնել Փշատավան բնակավայրում խորքային հորը, որի արդյունքում կոռոգվի 35 հա տարածք:

Ոոլորտային պատասխանատուների հետ շրջելով շինարարական օբյեկտներում՝ մարզպետը ծանոթացավ աշխատանքների ընթացքին, նախագծային լուծումներին, ժամկետներին, քննարկեցին շինարարական աշխատանքներում առկա խնդիրները:

Դավիթ Խուդաթյանը շինարարների հետ զրույցում խիստ կարևորեց աշխատանքների բարձր որակը և սահմանված ժամկետներում կատարելու անհրաժեշտությունը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:44:42