Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Դավիթ Խուդաթյանն այցելել է Վաղարշապատի Խ. Աբովյանի անվան թիվ 4 և Վաղարշապատի Մ․ Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոցներ

17.06.2024

Այսօր մարզպետի տեղակալ Խաչատուր Մկրտչյանի, մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների հետ մարզպետ Դավիթ Խուդաթյանն այցելել է Վաղարշապատի Խ. Աբովյանի անվան թիվ 4 և Վաղարշապատի Մ․ Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոցներ:

Դպրոցների տնօրենների ուղեկցությամբ մարզպետը նախ այցելեց դպրոցներում տեղակայված քննական սենյակներ՝ հետևելով բնագիտական առարկաների ավարտական քննության ընթացքին:

Դավիթ Խուդաթյանը, շրջելով քննասենյակներում, հետաքրքրվեց աշակերտների տրամադրվածությամբ՝ հաջողություն մաղթելով մասնակիցներին։

Այնուհետև շրջեցին դպրոցներում, ծանոթացան ուսումնական գործընթացի կազմակերպմանը, շենքային պայմաններին, առկա նյութատեխնիկական ռեսուրսներին, դպրոցներում առկա խնդիրներին:

Նշենք, որ Վաղարշապատի Խ. Աբովյանի անվան թիվ 4 հիմնական դպրոցում նախատեսվում է սպորտդահլիճի կառուցում, որն իրականացնելու է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը:

Վաղարշապատի Մ. Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոցն ընդգրկված է ՀՀ կառավարության կողմից իրականացվող 300 դպրոցների կառուցման և հիմնանորոգման ծրագրում, ըստ որի մինչև 2026 թվականը կվերակառուցվի դպրոցը:

Շրջայցի ընթացքում մարզպետը զրուցեց դպրոցների անձնակազմերի հետ, քննարկեցին ընթացիկ աշխատանքային հարցերը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-27 17:28:36