Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Դավիթ Խուդաթյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն՝ աշխատակազմի ոլորտային ղեկավարների մասնակցությամբ

17.06.2024

 Արմավիրի մարզպետի աշխատակազմում անցկացրեցի հերթական աշխատանքային խորհրդակցությունը՝ աշխատակազմի ոլորտային ղեկավարների մասնակցությամբ:

Խորհրդակցության ընթացքում ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրեցին իրենց ոլորտներում նախորդ շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքները, ընթացիկ շաբաթվա անելիքները։

Անդրադարձ կատարվեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցների բնակարանով ապահովման ծրագրի մեկնարկին, պետական համաֆինանսավորման ծրագրի ընթացքին, աշխատակազմի ենթակայության գործող կառույցների հաստիքացուցակների վերանայման սահմանափակումներին, մարզի խորհրդի առաջիկա նիստի կազմակերպմանը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին աշխատանքային այլ հարցեր ևս։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-20 12:21:28