Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանի նախագահությամբ անցկացվեց մարզային զորակոչային հանձնաժողովի նիստ

21.06.2024

ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանի նախագահությամբ 2024 թվականի հունիսի 21-ին անցկացվեց մարզային զորակոչային հանձնաժողովի նիստ: Նիստին ներկա էին հանձնաժողովի անդամներ՝ ՀՀ ներքին գործերի նախարարության Արմավիրի մարզային վարչության պետ, ոստիկանության պետի պարտականությունների ժամանակավոր կատարող, ոստիկանության փոխգնդապետ Հովհաննես Արիտակեսյանը, ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Էջմիածնի բաժնի պետ, գնդապետ Գագիկ Ղուկասյանը, ՀՀ պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արմավիրի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար Գագիկ Խաչատրյանը, ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ, մարզային զորակոչային հանձնաժողովի քարտուղար Անդրանիկ Լալայանը:

Նիստի ընթացքում ուսումնասիրվել են ՀՀ Արմավիրի մարզից 2024 թվականի ամառային զորակոչին ենթակա շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից օրենքով սահմանված կարգով նպատակային ուսումնառության և ընտանեկան պայմանների հանգամանքով պայմանավորված տարկետման իրավունքից օգտվող քաղաքացիների անձնական գործերը և տրվել են համապատասխան եզրակացություններ:

ՀՀ պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արմավիրի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար Գագիկ Խաչատրյանը մարզպետին զեկուցեց վարժական հավաքների և զորակոչային միջոցառումների նախապատման և անցկացման մասին:

Նիստի ընթացքում հանձնաժողովի անդամները քննարկեցին նաև մարզում ամառային զորակոչի անցկացման և աջակցման հարցերը:

Այս համատեքստում մարզպետի կողմից տրվեցին համապատաասխան հանձնարարականներ՝ ակնկալվող միջոցառումները հավուր պատշաճի կազմակերպելու վերաբերյալ:

Հանձնաժողովի կողմից տրված եզրակացությունները և առաջարկությունները սահմանված կարգով և ժամկետներում կներկայացվեն ՀՀ պաշտպանության նախարարություն։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:44:42