Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանի շնորհավորական ուղերձը Բուժաշխատողի օրվա առթիվ
21.06.2024

Հարգելի՛ բուժաշխատողներ,
Ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի՝ Բուժաշխատողի օրվա կապակցությամբ:
Ձեր մասնագիտությունը մեզանում գնահատվում է առանձնակի, ու դուք ձեր սրտացավության, հետևողականության և հոգատարության շնորհիվ եք արժանանում ժողովրդի մեծ գնահատականին և երախտագիտությանը:
Վստահ եմ, որ Հիպոկրատի երդմանը հավատարիմ և բժշկի բարձր անվանն արժանավայել կերպով դուք այսուհետ ևս անելու եք առավելագույնը՝ մարդկային կյանքեր փրկելու և առողջությունը վերականգնելու համար:
Կրկին շնորհավորելով՝ մաղթում եմ ձեռքբերումներով լեցուն կյանք: Թող ձեզ մշտապես ուղեկցեն անձնական ու աշխատանքային հաջողությունները: