Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի, Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիիհետ այցելել են Քարակերտի մետաղաձուլական գործարան

21.06.2024

Այսօր Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի, Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի, Իրանում ՀՀ առևտրային ներկայացուցիչ Վարդան Կոստանյանի հետ այցելեցին Քարակերտի մետաղաձուլական գործարան:

Այցի ընթացքում նախարարը շրջեց գործարանի տարածքում, ծանոթացավ գործարանի արտադրական կարողություններին ու ծավալներին:

Հաշվի առնելով պողպատյա արտադրանքի նկատմամբ ՀՀ շուկայի պահանջարկը, ինչպես նաև արդյունաբերության ոլորտի զարգացմանն ուղղված պետության քաղաքականությունը՝ հանդիպման ընթացքում քննարկվեց շուրջ 7 միլիոն դոլար ներդրումային ծրագրերի մանրամասները, գործարանի ընդլայնման հնարավորությունները, պատրաստի արտադրանք տալու ուղղությամբ պլանավորումները:

Նշենք, որ այս պահին գործարանն օգտագործում է Հայաստանում գոյություն ունեցող մետաղի ջարդոնը։

Ներկա պահին արտադրվում է օրական 60 տոննա ձուլակտոր, գործարանն այս պահին ունի 170 աշխատակից, որոնցից շուրջ 40-ը Իրանից են, 130-ը` Հայաստանից: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:44:42