Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիսավորությամբ մեկնարկել է 2024 թվականի ամառային առաջին զորակոչը

25.06.2024

Այսօր Սարդարապատի հուշահամալիրում ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը մասնակցեց մարզից զինծառայության մեկնող նորակոչիկների ճանապարհման արարողությանը։

Հանդիսավոր արարողությանը ներկա էին մարզի համայքների ղեկավարները, Արմավիրի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը, ուժային կառույցների ղեկավարները, նորակոչիկների հարազատները:

Զինվորական ծառայության մեկնող նորակոչիկների հետ Դավիթ Խուդաթյանը ծաղիկներ խոնարհեց Սարդարապատի հուշահամալիրում, այնուհետև ամառային զորակոչի մեկնարկի կապակցությամբ ներկաներին ողջունեց, իսկ նորակոչիկներին մաղթեց բարի և խաղաղ ծառայություն:

Ճանապարհելուց առաջ մարզի համայնքների ղեկավարների անունից խորհրդանշական նվերներ հանձնվեցին նորակոչիկներին, զորակոչի ղեկավարը ներկայացրեց վիճակահանության կարգը, այլ մանրամասներ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-27 17:28:36