Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ղեկավար Գոռ Ավետիսյանի հետ հետևել են ճանապարհաշինական մի շարք աշխատանքների ընթացքին

26.06.2024

Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ղեկավար Գոռ Ավետիսյանի, մարզպետի տեղակալ Խաչատուր Մկրտչյանի, համայնքապետերի հետ երեկ հետևել են մարզում պետական բյուջեի միջոցներով, ինչպես նաև սուբվենցիոն ծրագրի շրջանակներում իրականացվող ճանապարհաշինական մի շարք աշխատանքների ընթացքին։
Դիտարկվել է Արգավանդ - Փշատավան ճանապարհի հիմնանորոգվող հատվածը (Տ-3-52 /Մ-5/ – Ամասիա – Նալբանդյան (Տ-3-11) – Ջանֆիդա – Փշատավան – /Հ-15/ (Արգավանդ) ավտոճանապարհի կմ14+200- կմ18+400 հատված):

Ծրագիրն իրականացվում է պետական բյուջեի ֆինանսավորմամբ, ծրագրի արժեքը կազմում է 595․33 միլիոն դրամ, շինարարական աշխատանքները կավարտվեն 2024 թվականի աշնանը:

Արմավիրի մարզով անցնող 4,2 կմ երկարությամբ ճանապարհին այս պահին կատարվում են հողային աշխատանքներ‚ կառուցվում են մայթերը‚ ջրահեռացման համակարգերը։ Մոտ 2.5 կմ հատվածում ասֆալտբետոնե ծածկի առաջին շերտը տեղադրվել է։ Ծրագրի շրջանակներում կնորոգվեն նաև ճանապարհին առկա արհեստական կառուցվածքները‚ճանապարհն ամբողջությամբ կկահավորվի անվտանգության տարրերով‚ կկատարվեն նաև այլ աշխատանքներ։

Հաջորդ կանգառն Ակնալիճ - Զարթոնք - Արևիկ ավտոճանապարհն էր, որտեղ իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ՝ կրկին ՀՀ պետական բյուջեի պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման ծրագրի շրջանակներում` 284.3 միլիոն դրամ պայմանագրային արժեքով։
Աշխատանքների մեկնարկը տրվել է 2023 թվականին, ներկայումս իրականացվում են կողնակների կառուցման և ճանապարհային պատվածքի մակերեսային մշակման աշխատանքներ։

Այցի շրջանակներում եղան նաև Արմավիր Մ - 5, Երևան - Արմավիր - Թուրքիայի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի աջակողմյան և ձախակողմյան երեք հատվածներում (ասֆալտապատվելու է ընդհանուր 5.6 կմ աֆտոճանապարհ):

Կմ 32 + 675 - կմ 33 + 833 հատվածում աշխատանքներն ավարտված են։ Մյուս հատվածներում աշխատանքներն ընթացքի մեջ են, իսկ ընդհանուր աշխատանքները նախատեսվում է ավարտել սույն տարվա դեկտեմբերին:
Ծրագրի համար պետբյուջեից հատկացվելու է 1 միլիարդ 948 միլիոն դրամ:

Բոլոր շինարարական հրապարակներում շինարարական ընկերության ներկայացուցիչների հետ զրույցում քննարկվել են աշխատանքներին վերաբերող տարաբնույթ հարցեր, կարևորվել է աշխատանքները սահմանված ժամկետներում և բարձր որակով իրականացնելը։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:44:42