Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կառավարությունը Արմավիրի մարզպետի աշխատակազմին հատկացվել է 794.4 միլիոն դրամ՝ մարզի 28 մանկապարտեզներ գույքով ապահովելու համար
01.07.2024
Կառավարության 2024 թվականի հունիսի 27-ի նիստի որոշմամբ Արմավիրի մարզպետի աշխատակազմին հատկացվել է 794.4 միլիոն դրամ՝ մարզի 28 մանկապարտեզներ գույքով ապահովելու համար։
Այդ մանկապարտեզներն են.
- Արաքս համայնքի Խորոնք գյուղի մանկապարտեզ՝ 33.8 միլիոն դրամ:
- Արաքս համայնքի Ջրառատ գյուղի մանկապարտեզ` 35.4 միլիոն դրամ:
- Արաքս համայնքի Մեծամոր գյուղի մանկապարտեզ՝ 35 միլիոն դրամ:
- Բաղրամյան համայնքի Հուշակերտ գյուղի մանկապարտեզ՝ 28.8 միլիոն դրամ:
- Արմավիր համայնքի Սարդարապատ գյուղի մանկապարտեզ՝ 5.4 միլիոն դրամ:
- Արմավիր համայնքի Արաքս գյուղի մանկապարտեզ՝ 5.4 միլիոն դրամ:
- Մեծամոր համայնքի Ջանֆիդա գյուղի Վազգեն Սարգսյանի անվան մանկապարտեզ՝ 14.6 միլիոն դրամ:
- Մեծամոր համայնքի Զարթոնք գյուղի մանկապարտեզ՝ 11.8 միլիոն դրամ:
- Մեծամոր համայնքի Արևիկ գյուղի մանկապարտեզ՝ 11 միլիոն դրամ:
- Վաղարշապատ համայնքի թիվ 10 «Ոսկեհատ» մանկապարտեզ՝ 930.4 հազար դրամ:
- Վաղարշապատ համայնքի թիվ 3 «Ծիծեռնակ» մսուր-մանկապարտեզ՝ 22.1 միլիոն դրամ:
- Արաքս համայնքի Գայ գյուղի մանկապարտեզ՝ 14.8 միլիոն դրամ:
- Արաքս համայնքի Արաքս գյուղի մանկապարտեզ՝ 12.8 միլիոն դրամ:
- Արաքս համայնք Առատաշեն գյուղի մանկապարտեզ՝ 13.7 միլիոն դրամ:
- Փարաքար համայնքի Արևաշատ գյուղի մանկապարտեզ՝ 23 միլիոն դրամ:
- Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 2 մսուր-մանկապարտեզ՝ 5.4 միլիոն դրամ:
- Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 11 մսուր-մանկապարտեզ՝ 45.5 միլիոն դրամ:
- Արմավիր համայնքի Խանջյան գյուղի մանկապարտեզ՝ 32.2 միլիոն դրամ:
- Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 5 մսուր-մանկապարտեզ՝ 35 միլիոն դրամ:
- Մեծամոր համայնքի Մեծամոր քաղաքի թիվ 2 մսուր մանկապարտեզ՝ 48.7 միլիոն դրամ:
- Մեծամոր համայնքի Մեծամոր քաղաքի թիվ 3 մսուր մանկապարտեզ՝ 59.9 միլիոն դրամ:
- Մեծամոր համայնքի Տարոնիկ գյուղի մանկապարտեզ՝ 33 միլիոն դրամ:
- Մեծամոր համայնքի Տանձուտ գյուղի մանկապարտեզ՝ 33 միլիոն դրամ:
- Վաղարշապատ համայնքի թիվ 4 «Ձնծաղիկ» մսուր-մանկապարտեզ՝ 70.4 միլիոն դրամ:
- Վաղարշապատ համայնքի թիվ 6 «Արևիկ» մսուր-մանկապարտեզ՝ 70.4 միլիոն դրամ:
- Խոյ համայնքի Հայթաղ գյուղի մանկապարտեզ՝ 31 միլիոն դրամ:
- Բաղրամյան համայնքի Լեռնագոգ գյուղի մանկապարտեզ՝ 33 միլիոն դրամ:
- Փարաքար համայնքի Բաղրամյան գյուղի մանկապարտեզ՝ 27.9 միլիոն դրամ:
Հատկացված միջոցներով թվարկված մանկապարտեզների համար պետք է ձեռք բերվի 122 անուն գույք: