Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Դավիթ Խուդաթյանը ներկա է գտնվել հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված Սարգիս Մովսիսյանի ծննդյան 30-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը
01.07.2024
Այսօր Արմավիր համայնքի Մայիսյան բնակավայրի միջնակարգ դպրոցում ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը ներկա է գտնվել հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված Սարգիս Մովսիսյանի ծննդյան 30-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը:
Միջոցառմանը ներկա էին Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը, Արմավիրի մարզպետի տեղակալ Խաչատուր Մկրտչյանը, պաշտոնատար անձինք, Սարգիս Մովսիսյանի հարազատները, զինակից ընկերները:
Միջոցառման մեկնարկից առաջ ներկաները հերոս Սարգսի անունը կրող հուշաքարի մոտ ծաղիկներ խոնարհեցին, որից հետո մեկ րոպե լռությամբ հարգեցին հանուն հայրենիքի անմահացած հայորդիների հիշատակը։
Դավիթ Խուդաթյանը, ողջունելով հիշատակի միջոցառման մասնակիցներին և իր զորակցությունը հայտնելով Մովսիսյանների ընտանիքին, իր խոսքում կարևորեց օրվա նշանակությունը՝ ընդգծելով, որ այսօր ոգեկոչման և փառաբանման օր է, քանի որ Սարգիսն ապրում է ներկաների հուշերում իր կատարած սխրագործությամբ:
Սարգիս Մովսիսյանը զոհվել է 2014 թվականի օգոստոսի 3-ին` զինակից ընկերների հետ կասեցնելով Մարտակերտի ուղղությամբ հակառակորդի դիվերսիոն խմբի ներթափանցման փորձը: