Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանի նախագահությամբ կայացել է ՀՀ Արմավիրի մարզի խորհրդի 2024 թվականի հերթական նիստը

02.07.2024

Այսօր Արմավիրի մարզպետի աշխատակազմի նիստերի փոքր դահլիճում մարզպետ Դավիթ Խուդաթյանի նախագահությամբ կայացել է ՀՀ Արմավիրի մարզի խորհրդի 2024 թվականի հերթական նիստը, որին մասնակցում էին մարզի համայնքների ղեկավարները և մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները:

Մարզխորհրդի նիստի ընթացքում ներկայացվեցին օրակարգով հաստատված հետևյալ հարցերը.

ՀՀ Արմավիրի մարզի համայնքների 2024 թվականի առաջին կիսամյակի բյուջեով նախատեսված սեփական եկամուտների հավաքագրման արդյունքների մասին։

ՀՀ Արմավիրի մարզի համայնքներում 2024 թվականի առաջին եռամսյակում իրականացված իրավական և մասնագիտական հսկողության արդյունքների վերաբերյալ։

ՀՀ Արմավիրի մարզում 2024 թվականի մայիս ամսվա ընթացքում տեղացած կարկտահարության հետևանքով մարզի մի շարք համայնքների գյուղացիական տնտեսություններին պատճառած վնասի դիտարկումների և ձեռնարկած միջոցառումների վերաբերյալ։

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքներին բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրերի իրականացման մասին։

Մարզի համայնքներում հանրային առողջապահության պահպանման և բարելավման գործառույթներ իրականացնող ՀՈԱԿ֊ների օպտիմալացման և հետագա զարգացման ուղիների մասին։

Հայտարարությամբ ներկայացվեց մարզի համայնքներում չսկսված և սկսված ու ընթացքի մեջ գտնվող 2022֊2023 թթ. պետական համաֆինանսավորման ծրագրի կատարողականը:

Մարզխորհրդի նիստն ավարտվեց օրակարգային և ընթացիկ հարցերի քննարկմամբ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:08:21