Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Դավիթ Խուդաթյանը, 2023-2024 ուսումնական տարվա առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլում հաղթած աշակերտներին հանձնեց պատվոգրեր հաջողու

03.07.2024

Այսօր Արմավիրի մարզի տարբեր դպրոցներում սովորող 20 աշակերտի մարզպետ Դավիթ Խուդաթյանը հանձնեց պատվոգրեր` 2023-2024 ուսումնական տարվա հանրապետական առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլին հաջողության հասնելու համար:

Հանդիպման սկզբում մարզպետը ողջունեց կրթության մեջ հաջողություններ գրանցած աշակերտներին, շնորհավորեց բոլոր մրցանակակիրներին, նրանց ուսուցիչներին և ծնողներին` առարկայական օլիմպիադաներում ձեռք բերված արդյունքների կապակցությամբ, շնորհակալություն հայտնեց կրթության ոլորտում ներդրած ջանքերի համար` մաղթելով խաղաղություն, նորանոր հաղթանակներ և հետագա հաջողություններ:

Դավիթ խուդաթյանն իր խոսքում կարևորեց նաև մասնագիտության ընտրության հարցը և կոչ արեց, որ մասնագիտություն ընտրելիս աշակերտները հաշվի առնեն նաև մարզում մի շարք ոլորտներում մասնագետների պահանջարկը:

Նշենք, որ աշակերտները գովասանագրով, 1-ին, 2-րդ և 3-րդ կարգի դիպլոմներով են պարգևատրվել հայոց լեզու, հայ գրականություն, պատմություն, հայոց եկեղեցու պատմություն, կենսաբանություն, աշխարհագրություն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսաց լեզու առարկաներից:
Աշխատանքում ցուցաբերած ստեղծագործ գործունեության համար մարզպետի անունից պատվոգրեր շնորհվեցին նաև այն ուսուցիչներին, որոնց աշակերտները օլիմպիադայում զբաղեցրել են առաջին տեղը:

  • Հանրապետական օլիմպիադաներում առաջին կարգի դիպլոմի են արժանացել՝

Ծատուրյան Լիլիթ, 10-րդ դասարան, Այգեկի միջնակարգ դպրոց, հայոց եկեղեցու պատմություն առարկայից
Մինասյան Հասմիկ, 10-րդ դասարան, Վանանդի միջնակարգ դպրոց, հայոց եկեղեցու պատմություն առարկայից
Դոլունց Հասմիկ, 10-րդ դասարան, Վաղարշապատի Մ. Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոց, անգլերեն առարկայից

  • Երկրորդ կարգի դիպլոմի են արժանացել՝

Մանուկյան Անգելինա, 10-րդ դասարան, Արմավիրի Ռ. Եղոյանի N1 ավագ դպրոց, հայոց եկեղեցու պատմություն առարկայից
Պետրոսյան Սոնա, 10-րդ դասարան, Բագարանի միջնակարգ դպրոց, ֆրանսերեն առարկայից
Սարգսյան Նարինե, 10-րդ դասարան, ՄԱՍԷ Էօրնեկյան միջնակարգ դպրոց, անգլերեն առարկայից
Ալեքսանյան Աննա, 10-րդ դասարան, Վաղարշապատի Մ. Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոց, ռուսաց լեզու առարկայից
Դոլունց Հասմիկ, 10-րդ դասարան, Վաղարշապատի Մ. Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոց, ռուսաց լեզու առարկայից
Վարդանյան Միշա, 11-րդ դասարան, Վաղարշապատի Մ. Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոց, հայ գրականություն առարկայից

  • Երրորդ կարգի դիպլոմի են արժանացել՝

Սարգսյան Ելենա, 10-րդ դասարան, Այգեշատի միջնակարգ դպրոց, պատմություն առարկայից
Մանուկյան Անգելինա, 11-րդ դասարան, Վաղարշապատի Մ. Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոց, հայ գրականություն առարկայից
Իսրաելյան Անի, 12-րդ դասարան, Արմավիրի N1 ավագ դպրոց, կենսաբանություն առարկայից
Մինասյան Ռոզի, 12-րդ դասարան, ՄԱՍԷ Էօրնեկյան միջնակարգ դպրոց, անգլերեն առարկայից
Բախշյան Արսեն, 12-րդ դասարան, Վաղարշապատի Մ. Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոց, անգլերեն առարկայից

  • Գովասանագրերի են արժանացել՝

Մանուկյան Շուշան, 8-րդ դասարան, Վաղարշապատի թիվ 4 հիմնական դպրոց, հայոց եկեղեցու պատմություն առարկայից
Տոնոյան Գարիկ, 9-րդ դասարան, Արմավիր քաղաքի N 10 հիմնական դպրոց, աշխարհագրություն առարկայից
Ղազարյան Սուսաննա, 10-րդ դասարան, ՄԱՍԷ Էօրնեկյան միջնակարգ դպրոց, հայոց լեզու առարկայից
Հովհաննիսյան Դավիթ, 10-րդ դասարան, ՄԱՍԷ Էօրնեկյան միջնակարգ դպրոց, ռուսաց լեզու առարկայից
Իսմաիլյան Անուշ, 10-րդ դասարան, Վանանդի միջնակարգ դպրոց, հայոց եկեղեցու պատմություն առարկայից
Գրիգորյան Մարիամ, 12-րդ դասարան, Արշալույսի միջնակարգ դպրոց, հայոց լեզու առարկայից: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-20 12:21:28